Առցանց հայկական դպրոց սփյուռքի երեխաների համար

Fundraising campaign by Anahit Ketshetshyan
  • €75.00
    raised of €20,000.00 goal goal
0% Funded
3 Donors
Help this ongoing fundraising campaign by making a donation and spreading the word.
Show more
Show less

Մեր մասին

Մենք երիտասարդ էնտուզիաստներ ենք, ում մտքում խենթ գաղափար է առաջացել առցանց հայկական դպրոց հիմնել սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար։

Դպրոցի գաղափարը

Յուրաքանչյուր 6 հայերից 5֊ը ապրում է սփյուռքում։ Շատ դժվար է պահպանել հայոց լեզուն, հայկական մշակույթն ու ավանդույթները, երբ ապրում ես Հայաստանից դուրս։

Սփյուռքում հիմնականում մեկօրյա հայկական դպրոցներ են գործում, որտեղ երեխաները սովորում են հիմնականում գրել֊կարդալ։ Քաղաքների մի մասում նույնիսկ մեկօրյա դպրոցներ չկան։ Դպրոցների մեծ մասում ուսուցումը արևմտահայերենով է, և արևելայհայերեն խոսող ընտանիքների եիեխաները շատ դեպքերում չեն կարողանում գտնել դպրոց իրենց համար։ Արդյունքում, դրսում ապրող երեխաների միայն 30%֊ը հայերեն գրել֊կարդալ գիտեն։

Լեզուն միայն առաջին քայլն է երկիրը ճանաչելու գործում։ Լեզվից բացի երեխաները պետք է ծանոթ լինեն իրենց հայրենիքի մշակույթին, պատմությանը։ Հայերը շատ հարուստ մշակույթ ունեն, որը պետք է պահպանել, զարգացնել ու տարածել ոչ միայն հայերի շրջանում, այլև ծանոթացնել աշխարհին։

Առցանց հայկական դպրոց ստեղծելու գաղափարը առաջացել է 2020թ. հոկտեմբերին պատերազմի ժամանակ: Միևնույն ժամանակ, մենք նպատակ ունենք օգնելու վիրավոր զինվորներին՝ մեր շահույթը փոխանցելով նրանց։

Դպրոցի նպատակներն են.

  • Հայկական կրթություը հասանելի դարձնել աշխարհի ցանկացած կետում
  • Դպրոցի ամբողջ շահույթը փոխանցել վիրավոր զինվորներին

Դպրոցի արժեքներն են.

  • Կրթություն արևելահայերենով
  • Մատչելի գներ
  • Դասավանդման ժամանակակից մեթոդներ
  • 10 տարբեր առարկաներ

Ի՞նչ ենք արդեն արել։

Նախագծի ամբողջ ընթացքում աշխատելով որպես կամավորներ՝

  • Ստեղծել ենք պլատֆորմ դասընթացների համար ՝ www.mheridur.am
  • Պատրաստել ենք երեք ամսվա դասեր ️ երեք տարիքային խմբերի և տաս առարկաների համար։

Ինչո՞ւ ենք դիմում Ձեզ։

Մենք արդեն ներդրել ենք այնքան, ինչքան որ կարողացել ենք և մինչ օրս աշխատել ենք որպես կամավորներ։

Բայց ցանկացած լուրջ ծրագիր ներդրումներ է պահանջում հետագա առաջընթացի համար։ Այդ պատճառով, մենք Ձեր օգնության կարիքն ունենք, որպեսզի հնարավորություն ունենանք շարունակելու աշխատել և ապահովելու լավագույն կրթությունը սփյուռքում ապրող մեր երեխաների համար։

Մեզ անհրաժեշտ է 20000$, որ ծածկենք 1 տարվա գործառնական ծախքերը.

  • Ուսուցիչների, ՍՄՄ մասնագետի աշխատավարձերը ($15000)
  • Դասընթացներ ուսուցիչների համար (վիդեո նկարահանում, մոնտաժ և այլն) ($2000)
  • Կայքի ընթացիկ ️տեխնիկական աջակցություն և զարգացում ($1500)
  • Մարկետինգային ծախսեր ($1500)

Այս դեպքում, մեր ստարտափը հնարավորություն կունենա աճելու, դառնալու ավելի ժամանակակից և պրոֆեսիոնալ, կնպաստի հայապահպանության կարևորագույն գործին, ինչպես նաև հնարավորություն կունենա իր շահույթը փոխանցելու վիրավոր զինվորներին։

Ինչպե՞ս կարող եք օգնել մեզ։

  • Ներդրեք գումար մեր ազգի ավելի լավ ապագայի համար։
  • Պատմել Ձեր ընկերներին մեր ծրագրի մասին։
  • Կիսվել այս էջով սոցիալական ցանցերում
  • Հետևել մեզ Ֆեյսբուքում (https://www.facebook.com/mheridur.am) և Ինստագրամում (https://www.instagram.com/mheridur)՝ տեղյակ լինելու մեր ծրագրի առաջընթացի վերաբերյալ։

Էլ ի՞նչ կարող եք անել։

Տարածենք հայկական մշակույթը միասին:

Fundraising Team

  • Anahit Ketshetshyan
  •  
  • Campaign Owner
  • Vahagn Poghosyan
  •  
  • Responsible for payments

Donors

€5.00
  • Anonymous
  • Donated on Mar 15, 2021
  • Good luck

Amount Hidden
  • Anonymous
  • Donated on Mar 14, 2021
Amount Hidden

No updates for this campaign just yet

Donors & Comments

3 donors
€5.00
  • Anonymous
  • Donated on Mar 15, 2021
  • Good luck

Amount Hidden
  • Anonymous
  • Donated on Mar 14, 2021
Amount Hidden

Followers

1 followers
Kima Baghdasaryan

Support Campaigns

campaigns

Create a support campaign in seconds!

Support campaigns allow you to get your own fundraising page dedicated to 'Առցանց հայկական դպրոց սփյուռքի երեխաների համար'

You'll have your own unique link that you can share, and all funds raised will go directly to 'Առցանց հայկական դպրոց սփյուռքի երեխաների համար'. It's the ultimate way to show your support!

Create support campaign
€75.00
raised of €20,000.00 goal
0% Funded
3 Donors

Help this ongoing fundraising campaign by making a donation and spreading the word.

Not Ready to Donate?

Did you know a 10 second Facebook share raises an average of €25?

Share on Facebook